Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2135883 վկայականի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միլիոնի փողոց թիվ 70 հասցեում գտնվող դպրոցի շենքի 19.0 քառակուսի մետր տարածքը վարձակալության իրավունքով պատկանում է ՀՀ արդարադատության նախարարությանը, իսկ 19.2 քառակուսի մետր տարածքը վարձակալության իրավունքով պատկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է
1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2135883 վկայականի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միլիոնի փողոց թիվ 70 հասցեում գտնվող դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 557.0 քառակուսի մետր, որից 518.8 քառակուսի մետրը տարածքը բացառապես պետական կրթական ծրագրեր իրականացնելու համար անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին:
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: