Հիմք ընդունելով Վանիկ Էդվարդի Աբրահամյանի կողմից՝ ըստ 16.08.2022թ. 863-20220815-79-6176117 նոտարական ակտի կոդով լիազորագրի, լիազորված անձ Արսեն Ռոմիկի Սահակյանի կողմից 12.10.2023թ. ներկայացված թիվ Ա-987 դիմումը, 13.08.2008թ. թիվ 2484018 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով՝ որոշում եմ
1. Փոփոխված համարել՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Գերմանական Կարմիր խաչի թաղամաս թիվ 47 հասցեում գտնվող, 0.04 հա բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: