 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 183
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարդան Սարգսյանի 2025 թվականի փետրվարի 12-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Պրոմեթևս 37 Ա հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Վարդան Սարգսյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար՝ 01.01.2025-31.03.2025թթ.:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
13 փետրվարի 2025թ.
ք.Ստեփանավան