ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2024 թվականի N 870
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23.04.2024Թ. ԹԻՎ 402 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 23.04.2024թ. թիվ 402 որոշումը, ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24–րդ կետով որոշում եմ`
1. Ստեփանավան համայնքի ղեկավարի 23.04.2024թ. թիվ 402 որոշման հիմքերի հինգերորդ պարբերության հատակագիծը բառից հետո ավելացնել՝ անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով անժամկետ օգտագործման համար հողամաս հատկացնելու մասին տիպային պայմանագիրը,
2. Ստեփանավան համայնքի ղեկավարի 23.04.2024թ. թիվ 402 որոշման 4-րդ կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ՝ վերը նշված հողամասին ք. Ստեփանավան 4-րդ միկրոշրջան 22-րդ փողոց թիվ 10 հասցեի փոխարեն տրամադրել նոր փոստային հասցե ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Կիլիկիայի փողոց, 20 հողամաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
10 սեպտեմբերի 2024թ.
ք.Ստեփանավան