 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հուլիսի 2024 թվականի N 655
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0208-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.01516 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ 68.84 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին 30.11.2006թ. թիվ 1724-Ն ՀՀ կառավարության որոշումը, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետը, սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը՝ որոշում եմ.
1. Հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 06-007-0208-0007 ծածկագրի 0.01516 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տրամադրված չէ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց և դրա նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր՝ համարել անհատույց փոխանցված համայնքին և դրա նկատմամբ ճանաչել Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, սեփականության իրավունքով տրամադրված չէ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:
3. Հաստատել վերը նշված ծակագրի հողամասի սահմանները և մակերեսը համաձայն Գագիկ Մոսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Նշված հողամասում առկա 68.84 քմ մակերեսով, մինչև 50% ավարտվածության աստիճան ունեցող բնակելի տունը ըստ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշման փոխանցված է համայնքին՝ պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ, պարբերությամբ:
5. Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան քաղաք, Ս. Սարգսյան փողոց 48/1 բնակելի տուն
6. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի և շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
09 հուլիսի 2024թ.
ք.Ստեփանավան