Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 181

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.02.2025Թ. ԹԻՎ 152 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 03.02.2025թ. թիվ 152 որոշման մեջ ավելացնել 2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ 06-007-0241-0005 կադաստրային ծածկագրի հողամասում գտնվող 06-007-0241-0005-001 կադաստրային ծածկագրով 431.5 քմ մակերեսով` արտադրական նպատակային նշանակության, տեսակը՝ արտադրամաս, շինության նպատակային նշանակությունը և տեսակը առանց կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փոխադրել հասարակական կառուցապատման նպատակային նշանակության հյուրատուն տեսակի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինությունը փոփոխության չի ենթարկվել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



13 փետրվարի 2025թ.                                                              
ք.Ստեփանավան