Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2024 թվականի N 582

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ 82 ՇԵՆՔ ԲՆԱԿԱՐԱՆ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԼԻՆԱ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26.02.2024Թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 229 ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Հիմք ընդունելով Գալինա Գարեգինի Մանուկյանի (ծնված 16.10.1945թ., անձ. AP 056922, տրված 09.09.2016թ.) կողմից ներկայացված դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, 18.10.1990թ. Ստեփանավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշման թիվ 14 արձանագրությունը, ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի 25.03.1993թ. թիվ 6 արձանագրության քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որոշում եմ.

1. Հաստատել ք. Ստեփանավան Վիրահայոց մայրուղի 82 շենքի թիվ 1 բնակարան հասցեի, 1-ին հարկում գտնվող բնակարանի հատակագիծը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի:
2. Ստեփանավան համայնք Ստեփանավան ք. Վիրահայոց մայրուղի 82 շենքի թիվ 1 բնակարան հասցեի մեկ սենյականոց բնակարանը 46,57 քմ մակերեսով ճանաչել Գալինա Գարեգինի Մանուկյանի սեփականության իրավունքը:
3. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 26.02.2024թ. թիվ 229 գրությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



10 հունիսի 2024թ.                                                              
ք.Ստեփանավան