Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1082

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Աննա Դանիելյանի 2024 թվականի  հոկտեմբերի 31-իհայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  հուլիսի 19-ի  թիվ   843-Ն  որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ  և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

  1. Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 22 հասցեում գործող  անհատ ձեռնարկատեր Աննա Դանիելյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից  և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2024-31.12.2024թթ.:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին եռօրյա  ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնինտուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



31 հոկտեմբերի 2024թ.                                                              
ք.Ստեփանավան