![](/images/DocFlow/Emblem.jpg) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
![գիծ](/images/DocFlow/Line_2.gif)
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2024 թվականի N 576
ՎԱՀԱՆ ՄՈՎՍԵՍԻ ԲԱՐՈՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024 թվականի մայիսի 10-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Վահան Մովսեսի Բարոյանի անվամբ գրանցված MERCEDES-BENZ C 320 մակնիշի, 06AA011 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 138274 /մեկ հարյուր երեսունութ հազար երկու հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 122284 /մեկ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 15990 /տասնհինգ հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2022-2023թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականի մայիսի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի մայիսի 22-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վահան Մովսեսի Բարոյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2024 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 36 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հողվածի 2-րդ մասը և 3-րդ մասի 2-րդ կետը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Վահան Մովսեսի Բարոյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 138274 /մեկ հարյուր երեսունութ հազար երկու հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկային հաշվին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
10 հունիսի 2024թ.
ք.Ստեփանավան