Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 177

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0506-0070 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՌԻՏԱ ԳՐԻԳՈՐԻԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ռիտա Գրիգորիի Բեգլարյանի լիազորված անձ Արսեն Վոլոդյայի Վերդյանի կողմից 06.02.2025թ. ներկայացված թիվ 248 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.04.1991թ. թիվ 4 որոշումից քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 23.09.2024թ. լիազորագիրը՝ գրանցված գրանցամատյանում 2712 համարով, 05.02.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 539 համարով, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.

1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0506-0070 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 4.69091 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:

ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0506-0070 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 4.69091 հա

բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Ռիտա Գրիգորիի Բեգլարյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



13 փետրվարի 2025թ.                                                              
ք.Ստեփանավան