ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հուլիսի 2024 թվականի N 660
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԻՐՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սիրվարդ Հովհաննիսյանի 2024 թվականի հուլիսի 08-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-րդ կետով և և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Վիրահայոց փողոց թիվ 72/1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սիրվարդ Հովհաննիսյանի հայտը բավարարել և նրան տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար՝ 01.07.2024-30.09.2024թթ.:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է. Ռևազյանի՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
09 հուլիսի 2024թ.
ք.Ստեփանավան