Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 25.06.2024թ. թիվ 79-Ա որոշումը, 07.06.2024թ. N 07062024-06-0063 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-007-0740-0008 ծածկագրով, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. հասցեում գտնվող, 0.52557 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
3. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններն ու պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: