Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ, ՈՒՐԱՍԱՐ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի առաջին փուլով ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան խոշորացված համայնքի կողմից ներկայացվել էր համայնքային շենքերի /տարածքների ցանկ։ Էներգախնայողության հիմնադրամի (ESF) մասնագետների դիտարկումների և վերլուծություններից հետո՝ Ստեփանավան համայնքից նախնական ընտրվել են ստորև ներկայացվող շենքերը/տարածքները՝
1. Կաթնաղբյուր գյուղ Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի շենք
2. Ուրասար գյուղ Ուրասար բնակավայրի մանկապարտեզի շենք,
3. Ուրասար գյուղ Բնակավայրի մշակույթի տուն
4. Արմանիս գյուղ Արմանիս բնակավայրի մանկապարտեզի շենք
  Յուրաքանչյուր ՀՈԱԿ–ի համար համաֆինանսավորումը լինելու է կայանի արժեքի 25%–ի չափով (մոտ 400.000 ՀՀ դրամ):
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Հաստատել «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրը և համայնքի կողմից կատարել ներդրում 25%-ի չափով ծրագրի պահանջներին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner