2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Սուրեն Օհանյանը բուժման նպատակով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է: Թաղման ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է մեծ գումար: Հաշվի առնելով մեր հայրենակցի սոցիալապես անապահով լինելը, հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Քալաշյան փողոց թիվ 28 հասցեի բնակիչ Մարտուն Մարտիրոսյանի 14.06.2024թ. թիվ Մ-633 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Սուրեն Օհանյանի թաղման ծախսերը հոգալու համար հատկացնել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |