Բովանդակություն * | Հունվարի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ստեփանավան համայնքի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարներին և ոլորտային պատասխանատուներին մեկ անգամ ևս մաղթել է արդյունավետ ու բեղուն աշխատանքային տարի՝ կարևորելով հատկապես աշխատանքների ճիշտ պլանավորումը: Տարբեր բաժինների պետերի և ոլորտային պատասխանատուների հետ վերլուծելով 2024-ի աշխատանքային պատկերն ու ձեռքբերումները՝ Արմեն Գրիգորյանը հանձնարարեց գույքագրել նախորդ տարվանից փոխադրված ծրագրերը, հստակ ընդգծել 2025-ի համար նախատեսված բոլոր աշխատանքները՝ հետևողականորեն ընթացք տալով դրանց ճիշտ և ժամանակին կատարմանը: |