Բովանդակություն * | Աշխատանքային շաբաթը Ստեփանավանի համայնքապետարանում մեկնարկեց խորհրդակցությամբ, որի սկզբում Ստեփանավան համայնքի ղեկավարը ներկայացրեց աշխատակազմի Քաղաքաշինության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նորանշանակ պետ Արսեն Ավագյանին, շնորհավորելով նրան՝ մաղթեց արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ բաժնի աշխատանքներին: Արմեն Գրիգորյանը հանձնարարեց ուսումնասիրել և վերհանել առկա խնդիրներն ու թերացումները, դրանց համար առաջարկել լուծման հիմնավոր ուղիներ, վերահսկել համայնքում իրականացվող շինաշխատանքների որակին ու ժամկետներին, աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ակտիվացնել համագործակցությունը «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱկ-ի հետ: Համայնքի ղեկավարին ներկայացվեցին կարևոր և առանցքային թեմայի՝ Աշոտաբերդ թաղամասի աշխատանքների հետ պայմանավորված մանրամասները, որի հետ կապված տրվեցին հստակ հանձնանարություններ: |