Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 540
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2022 թվականի N 540

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՂԵԿԱՎԱՐԻ 08.08.2022Թ. ԹԻՎ 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 08.08.2022թ. թիվ 298 որոշումը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ՝ որոշում եմ.

1. Ստեփանավան համայնքի ղեկավարի 08.08.2022թ. թիվ 298 որոշման 1-ին կետը փոխարինել հետևյալ բովանդակությամբ. ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 72 բնակելի տուն հասցեի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, որի մակերեսը կազմում է 0.0985հա, նախկինում թիվ 512410 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի պետական գրանցում ստացած 0.092 հա մակերեսի փոխարեն:

2. Համայնքի ղեկավարի 08.08.2022թ. թիվ 298 որոշման 3-րդ կետի ավարտից հետո վերջակետը փոխարինել ստորակետով և ավելացնել՝ փակված մեկ դուռը և մեկ պատուհանը:

3. Համայնքի ղեկավարի 08.08.2022թ. թիվ 298 որոշման 4-րդ կետի 1-ին նախադասության ավարտից հետո վերջակետը փոխարինել ստորակետով և ավելացնել՝ փակված մեկ դռան և մեկ պատուհանի համար 3938 /երեք հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ: 4-րդ կետի 2-րդ նախադասության մեջ 128045 /հարյուր քսանութ հազար քառասունհիգ/ բառերը փոխարինել՝ 131983 /հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր ութսուներեք/ բառերով:

4. Համայնքի ղեկավարի 08.08.2022թ. թիվ 298 որոշման 4-րդ կետի ավարտից հետո նոր պարբերությամբ ավելացնել. թիվ 512410 սեփականության վկայականի թիվ 1 բնակելի տանը կատարված բոլոր տեսակի ներքին և արտաքին ձևափոխությունները համարել օրինական:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner