Հիմք ընդունելով Անդրանիկ Մեսրոպի Տոնոյանի կողմից ներկայացված 23.11.2022թ. թիվ Տ-974 դիմումը և 01.08.2003թ. թիվ 1812389 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզ, Կաթնաղբյուր համայնք փոստային հասցեով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, գյուղ Կաթնաղբյուր, 5-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 28:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: