27.03.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԲԵՄՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ՝ Սարգիս Խանբեկյան, Մարուսյա Սարգսյան, Էռնեստ Միքայելյան, Թագվոր Բերբերյան, Թորգոմ Պողոսյան, Հրաչյա Վարդազարյան, Նվարդ Շահինյան, Մայիս Բաղդասարյան, Նորիկ Համբարյան, Ասատուր, Պերճուհի և Հրայր Օճուրյաններ, Շահեն Իսրայելյան, Ռոմիկ Պողոսյան, Մուշեղ Հովակիմյան, Նորա Բարսեղյան, Նունե Դավոյան, Անժիկ և Ջուլիետա Մելքոնյաններ, Հովիկ Ներսիսյան, Արթուր Մամաջանյան, Գևորգ Ալեքսանյան, Ռուբեն Միրզոյան, Մերուժան Մանասյան, Ռաֆիկ Բաղդասարյան, Սոս Մաթևոսյան, Մայիս Հովհաննիսյան, Հակոբ Դեմիրճյան, Հովհաննես Գալստյան, Ժիրիկ Բաղդասարյան, Հովհաննես Լալազարյան, Գևորգ Գրիգորյան, Նինա Հովսեփյան, Թերեզա Ներկարարյան, Տիգրան Տոնոյան, Մանուշ Տրանդաֆիլովնա, Կարինե Ջանջուղազյան, Վարուժան ...
Մանրամասն |
|
26.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը ստեղծում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ (այսուհետև՝ ԽՄ): 1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. 2) քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ. 3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ: 1. ԽՄ-ների կազմում, իրենց համաձայնությամբ, կարող են ներգրավվել. 1) համայնքի ավագանու մեկից երեք անդամ. 2) աշխատակազմի կամ համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետներ. 3) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ...
Մանրամասն |
|
22.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝ ✅ առաջին միջոցառմամբ՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, ✅ երկրորդ միջոցառմամբ՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առավել մանրամասն՝ https://www.mlsa.am/news/627
|
|
22.03.24
ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ 2024֊ը
|
Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատակիցներն ու հյուրերը, օրվա խորհրդին համահունչ, տաք ու ջերմ մթնոլորտում վայելեցին ինչպես հայերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզվով ստեղծագործություններ, երգեր։ Ներկաները կարդացին ինչպես Չարենցի, Սևակի, այնպես էլ իրենց հեղինակած գործերից։ "Անի"պարային համույթի սաների կողմից ֆրանսիական երաժշտության ներքո ներկայացվեց գեղեցիկ պարային համար։
|
|
22.03.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն Ստեփանավանի քաղաքային գրադարանում հյուրընկալվել էին թիվ 3 մանկապարտեզի սաները։ Գարնանային տոների շրջանակներում սաները հանդես եկան մայրիկներին նվիրված ասմունքներով ու երաժշտական կատարումներով։ Միջոցառման վերջում, գրադարանի առաքելությանը համահունչ, սաները ծանոթացան գրքերի հեքիաթային աշխարհին։
|
|
21.03.24
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
|
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ ✅անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, ✅անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, ✅անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։ Հիշեցնենք, որ առաջին ...
Մանրամասն |
|
19.03.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավանի համայնքապետարանում համայնքի ղեկավարի գլխավորությամբ մարտի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության սկզբում Արմեն Գրիգորյանն անդրադարձավ մարտի 18-ին Լոռու մարզպետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հնչած հանձնարարականներին, որոնք ներառում են պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման, 2024 թվականի ծրագրերի հայտերի ներկայացման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության, տրամադրված օգնությունների և աշխատանքի ընդունման գործընթացի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, 1-ին եռամսյակի պլանային ցուցանիշների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |