Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել ժուռնալիստ՝ գրող՝ Լենդրուշ Հակոբջանյանը, իր գրքի տպագրման նպատակով գումար տրամադրելու համար: Գիրքը նվիրված է Հայաստանի նշանավոր մարդկանց՝ Մարտիրոս Սարյանին, Երվանդ Քոչարին, Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին, Սոս Սարգսյանին,ինչպես նաև ստեփանավանցի նշանավոր մարդկանց: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լենդրուշ Հակոբջանյանի կողմից ներկայացված 28.08.2024թ. թիվ Հ-935 դիմումը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Լենդրուշ Հակոբջանյանի գիրքի տպագրմանը աջակցելու համար տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |