Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 86-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԼՄԻՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 13.06.2024թ. թիվ 05.6/05.6/10911-24, 13.06.2024թ. թիվ 05.6/05.6/10909-24, 14.06.2024թ. թիվ 05.6/05.6/10975-24, 14.06.2024թ. թիվ 05.6/05.6/10981-24, 14.06.2024թ. թիվ 05.6/05.6/10987-24, 14.06.2024թ. թիվ 05.6/05.6/10986-24, 14.06.2024թ. թիվ 05.6/05.6/10945-24 և 14.06.2024թ. թիվ 05.6/05.6/10935-24 գրությունները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝
1.1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.12.2011թ. թիվ 328 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Բոնդարևի 8/1 հասցեում գտնվող, 100 քմ մակերեսով հողամաս, վաճառված աճուրդում հաղթող ճանաչված Աշոտ Վիրաբյանին՝ առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ կառուցելու նպատակով ,
1.2. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.12.2011թ. թիվ 329 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Բոնդարևի 4/1 հասցեում գտնվող, 105 քմ մակերեսով հողամաս, վաճառված աճուրդում հաղթող ճանաչված Արփիկ Առաքելյանին,
1.3 ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 24.12.2007թ. թիվ 322 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Միլիոնի 19ա հասցեում գտնվող, 1490 քմ մակերեսով հողամաս, ուղղակի վաճառքով օտարված Կամո Սարգսյանին։ Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.09.2017թ. թիվ 223 որոշմամբ հաստատվել է Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյան փողոց թիվ 19 Ա հասցեի /նախկին Միլիոնի 19ա հասցեի/ Կամո Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,149 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի տարանջատման արդյունքում կազմված տեղագրական հատակագծերը և առաջացած 4 միավորներին տրամադրվել է փոստային հասցե՝ 0,004 հա հողամասի փոստային հասցե՝ Սոս Սարգսյան փողոց 19/2, 0,004 հա հողամասի փոստային հասցե՝ Սոս Սարգսյան փողոց 19/3, 0,004 հա հողամասի փոստային հասցե՝ Սոս Սարգսյան փողոց 19/4,
1.4. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 10.12.2007թ. թիվ 309 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Միլիոնի 70ա հասցեում գտնվող, 360 քմ մակերեսով հողամաս, օտարված Կամո Սարգսյանին,
1.5. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 31.08.2012թ. թիվ 224 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց թիվ 27/1 հասցեում գտնվող փայտաշեն տնակ և 247,5 քմ մակերեսով հողամաս, վաճառված աճուրդում հաղթող ճանաչված Գարիկ Սուքիասյանին,
1.6. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 14.06.2012թ. թիվ 131 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Բոնդարևի 6/1 հասցեում գտնվող, 70 քմ մակերեսով հողամաս, վաճառված աճուրդում հաղթող ճանաչված Արտակ Մայիսի Դարբինյանին,
1.7. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 09.10.2007թ. թիվ 234 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Նալբանդյան 1 հասցեում գտնվող, 80 քմ մակերեսով հողամաս, կառուցապատման իրավունքով հատկացված «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը,
1.8. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.08.2008թ. թիվ 341 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Նալբանդյան 1 հասցեում գտնվող, 40 քմ մակերեսով հողամաս, ընդլայնման նպատակով վաճառված «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը,
1.9. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 16.02.2011թ. թիվ 28 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Նալբանդյան 1 հասցեում գտնվող, 35,7 քմ մակերեսով հողամաս, վաճառված աճուրդում հաղթող ճանաչված «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը՝ առևտրի օբյեկտ կառուցելու նպատակով,
1.10. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.10.2005թ. թիվ 257 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ թիվ 4ա հասցեում գտնվող, 36 քմ մակերեսով հողամաս, վարձակալությամբ հատկացված Սպարտակ Սերյոժայի Չոբանյանին՝ առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ կառուցելու նպատակով,
1.11. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 14.11.2005թ. թիվ 286 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ թիվ 4ա հասցեում գտնվող, 36 քմ մակերեսով հողամասին կից հատկացվել է ևս 12 քմ մակերեսով հողամաս Սպարտակ Սերյոժայի Չոբանյանին:
1.12. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.02.2008թ. թիվ 57 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհ թիվ 4ա հասցեում գտնվող հողամասին կից օտարվել է 48 քմ մակերեսով հողամաս Սպարտակ Սերյոժայի Չոբանյանին,
1.13. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 12.09.2008թ. թիվ 382 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Նալբանդյան 1 հասցեում գտնվող ժամանակավոր շինություն օտարված աճուրդում հաղթող ճանաչված «Ստեփ Գրինտուր» ՍՊԸ-ին,
1.14. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.06.2009թ. թիվ 126 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Նալբանդյան 1 հասցեում գտնվող, 307 քմ մակերեսով հողամասը ընդլայնման նպատակով օտարված Պարույր Բարսեղյանին, անվավեր ճանաչելու վերաբերյալ /այդ թվում ածանցյալ պահանջներ/ ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
2. Տալ համաձայնություն՝ համայնքի ղեկավարին դիմելու ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 09.11.2009թ. թիվ 219 որոշումը՝ համաձայն անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 2486626 վկայականի համայնքային սեփականություն հանդիսացող Ստեփանավան քաղաքի Գ. Նժդեհի 28ա հասցեում /ըստ հողամասի առուվաճառքի 12.11.2009թ. պայմանագրի Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի 24ա հասցե/ գտնվող, 0,056 հա մակերեսով հողամաս, վաճառված աճուրդում հաղթող ճանաչված Արթուր Բարսեղյանին, անվավեր ճանաչելու վերաբերյալ /այդ թվում ածանցյալ պահանջներ/ ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար։
3. Լիազորել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին ՀՀ վարչական դատարանում իրականացնել հայցվորին վերապահված լիազորությունները։
4. Համայնքի ղեկավարին սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԼՄԻՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner