Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել՝
• Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-1235-0001 ծածկագրի տակ գտնվող 0.7221 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը, մեկնարկային գին սահմանելով հողի կադաստրային արժեքը՝ 110200/ հարյուր տաս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: