Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 16-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու 08.02.2022 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 06-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 06.06.2022 թվականի թիվ 95/1 կարգադրության «Ստեփանավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու և Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.04.2022թ. թիվ 64/1 կարգադրությունը ուժը կորցրած ճանչելու մասին» և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից վերջիններիս ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ 415000 (չորս հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ համաձայն հավելվածի.
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |