Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 125-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
06-007-0006-0019 ԾԱԾԿԱԳՐԻՑ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 177/2 ՀԱՍՑԵԻ 0.005495 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 6 կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 66 հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Արմինե Ղարիբի Աղաջանյանի դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, 20.12.2019 թ. թիվ 120122019-06-0026 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0006-0019 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության 0.005498 հա հողամասը ընդգրկված է ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:

2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, թույլատրել համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքի ձևով, հողամասի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով օտարել՝ Արմինե Ղարիբի Աղաջանյանին, քանի որ օտարվող հողամասը՝ գտնվում է Արմինե Ղարիբի Աղաջանյանի համաձայն թիվ 20122019-06-0026 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարևանությամբ, որի չափը չի գերազանցում նրան պատկանող հողամասի չափից, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել /տրամադրել/ հրապարակային սակարկությունների միջոցով:

4. Համայնքի ղեկավարի սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, օրենքով սահմանված կարգով իրականացնել նշված հողամասի օտարում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner