Հիմք ընդունելով Գևորգ Էդվարդի Բաշոյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Հարությունյան փողոց 5 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառույցված պարիսպները օրինականացնելու խնդրանքը, 19.05.2022թ. N 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.12.2023թ. թիվ 2023USSVTJ ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 20.12.2023թ.կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ պարիսպները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և քանի որ սխալ է հաշվարկված 19.05.2022թ. N 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հողամասի մակերեսը, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Հարությունյան փողոց, 5 բնակելի տուն հասցեի, 06-007-0007-0034 կադաստրային ծածկագրի համաձայն թիվ 19052022-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հողամասի սահմանային չափերը և մակերեսը «ԳագիկՄեսրոպյանՎլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.06818 հա, պետական գրանցում ստացած 0.0585 հա-ի փոխարեն:
2. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Հարությունյան փողոց 5 բնակելի տուն հասցեի, Գևորգ Էդվարդի Բաշոյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0007-0034 կադաստրային ծածկագրի 0,06818 հա հողամասում գտնվող 6,06 քմ պարիսպները:
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել 6,06 քմ պարիսպների համար 20300 /քսան հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
4. Ինքնակամ կառուցված պարիսպների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
5. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: