Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել՝
• Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0290-0002 ծածկագրի տակ գտնվող, 4-րդ կարգի 0.16327 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը, մեկնարկային գին սահմանելով հողի կադաստրային արժեքը՝ 133890/մեկ հարյուր երեսուներեք հազար հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ: