Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը՝
• Ստեփանավան համայնքի 06-007-0341-0001 ծածկագրով, համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան Գերմանական Կարմիր խաչի թաղամաս, 46 հողամաս հասցեում գտնվող 0.085 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 1596045 /մեկ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար քառասունհինգ/ ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի 06-007-0703-0013 ծածկագրով, համայնք Ստեփանավան գ. Արմանիս 2-րդ փողոց, 1 հողամաս հասցեում գտնվող 0.00619 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 31870 երեսունմեկ հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի 06-007-0301-0002 ծածկագրով, համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Հ. Թումանյան փողոց, 57 հողամասում գտնվող 0.15637 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվացքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 4515190 /չորս միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար հարյուր իննսուն / ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի 06-007-0056-0025 ծածկագրով, համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Անտառային փողոց, 4-րդ նրբանցք 19/1 հողամասում գտնվող 0.03386 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 977710 /ինը հարյուր յոթանասունյոթ հազար տաս/ ՀՀ դրամ: |