Հիմք ընդունելով 21.08.2024թ. թիվ 21082024-06-0059 և 03.06.2024թ. թիվ 03062024-06-0058 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները՝ ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 71-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 12 ապրիլի 2001 թ. թիվ 286-Ն որշման 6-րդ գլխի դրույթներով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին. որոշում է 1. Համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0619-0218 կադաստրային ծածկագրի 0,5443 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխանակել քաղաքացու սեփականություն հանդիսացող 06-007-0619-0140 կադաստրային ծածկագրի 1.31967 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի հետ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |