Սույն թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 11:00-ին Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Սոս Սարգսյան 1) հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային երկրորդ ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Համայնքային երկրորդ ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. 0256-2-22-33
Էլ. հասցե.stepanavan.lori@mta.gov.am