««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ստեփանավան խոշորացված համայնքի (Ստեփանավան, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրեր) 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների հզորացում հանուն Ստեփանավանում լավ տեղական ինքնակառավարման» ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին, ապա և՝ տեղական ինքնակառավարմանն ու որոշումների կայացմանը:
Ծրագրի շրջանակում տեղի կունենան ՏԻՄ և մեդիա եռօրյա դասընթացներ՝ երկու փուլով: Առաջին փուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին: Դասընթացները հաջողությամբ ավարտողները կստատան հավաստագրեր, լավագույնները կընդգրկվեն համայնքի ղեկավարին կից կազմավորվելիք երիտասարդական հասարակական խորհրդի կազմում:
Դասընթացների շնորհիվ մասնակիցները կզարգացնեն առաջնորդության, ֆոնդհայթայթման և քաղաքացիական լրագրության հմտություններ, ձեռք կբերեն գիտելիքներ ՏԻՄ նոր ընտրակարգի, տեղական ինքնակառավարմանը մասնակցելու, համայնքային նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ, կսովորեն վարել հարցազրույց, պատրաստել հոդված, ճիշտ լուսանկարել, բացել և վարել բլոգ: Ծրագրի շրջանակում շահառու երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու ՏԻՄ ներկայացուցիչների հետ, վարել հարցազրույցներ իրենց հուզող համայնքային տարբեր խնդիրների վերաբերյալ, լուսաբանել համայնքային խնդիրներն ու իրադարձությունները, մասնակցել համայնքի կառավարմանը:
Մասնակցությունը ծրագրին անվճար է:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Մասնակցելու համար հարկավոր է մինչև նոյեմբերի 6-ը, ժամը 24:00-ն լրացնել մասնակցության սույն հայտադիմումը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe3vKZuWOL908VgomTc7HchPddVmctrf3l4hsyfpGIh_GErWA/viewform?fbclid=IwAR3PM-ZQYHeoUO3ENu_Ojwd1SA1HWtFayGZNLsjPuIew2LXwUdvPwz4NU7s3