տեղեկացնում ենք , որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի հետ համատեղ հոկտեմբերի 15-17-ը Վանաձորում իրականացնելու է «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»խորագիրը կրող եռօրյա դասընթաց:Միջոցառումըտեղի է ունենալու<<Կիրովական>> հյուրանոցում:
Դասընթացը նվիրված է լինելու ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվելու են վերաականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը ևզարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած է լինելու տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից:
Մասնակիցները ծրագրի ավարտին սկատնան մասնակցության վկայական: Դասընթացը վարելու են ոլորտի փորձառու մասնագետները:
Դասընթացին աջակցում են նաև Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն հիմնադրամը և «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ը:
Ծրագրինկարող են մասնակցելԼոռու մարզի՝
- ՏԻՄ ներկայացուցիչներ;
- հասարակականկազմակերպություններիներկայացուցիչներ;
- լրագրողներ;
- բիզնեսսեկտորիներկայացուցիչներ,
- ոլորտայինուսանողներ:
Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը: Ծրագրին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի13-ը: Ծրագրի լրացված հայտերը ներկայացնելnersisyan.liana@gmail.comէլեկտրոնային հասցեով: Հարցերի դեպքում զանգահարել՝ +37495 505 876: