Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 10 Հուլիսի 2020թ.
«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարացման մասին 08.07.2015թ. N 222-Ա հրամանի «Սագամար» ՓԲԸ-ին տրվել է ընդերքի օգտագործման թույլտվություն (լեռնահատկացում), որի տարածքը կազմում է 271.95 հա:

 «Սագամար» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունաբերության, ընդեքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ընդեքօգտագործման գործառնական նշանակության փոխադրելու դեպքում առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը համաձայն 03.07.1997թ. N 237 և 24.12.2003թ. N 1746-Ն որոշման գնացուցակների կկազմի`

4-րդ կարգի վարելահողի համար 28.7 հա x 820000դ.= 23534000 դրամ

2-րդ կարգի խոտհարքի համար 22.5 հա x 1140000դ.= 25650000 դրամ

4-րդ կարգի արոտի  համար 26.5 հա x 460000դր.= 12190000 դրամ

Ընդամենը գյուղ. նշանակության հողերի կադաստրային արժեքը կկազմի` 61374000 (վաթսունմեկ միլիոն երեք հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ:

Ընդերքօգտագործման հողերի դեպքում կադաստրային արժեքը կկազմի`

                    77.7 հա x 3420000դ.= 265631400 (երկու հարյուր վաթսունհինգ միլիոն վեց հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:

Կադաստրային արժեքների տարբերությունը կլինի.

                 265631400դր.-61374000 = 204257400 (երկու հարյուր չորս միլիոն երկու հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:

Հողամասերի գործառնական նշանակությունը փոխելուց հետո համայնքի կողմից վարձակալություն  տրամադրելու դեպքում 1 հա-ի վարձավճարի չափը կկազմի 62100 դրամ, (ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1746-Ն որոշում, Լոռու մարզ, 10-րդ գոտի), իսկ տարեկան վարձավճարը 128 հա համար կլինի 7948000 (յոթ միլիոն ինը հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ:

Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված  ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2013թ. նոյեմբերի 8-ի դրական եզրակացության  և Ստեփանավան համայնքի ավագանու 13.12.2013թ. թիվ 54 –ն որոշման, <<Սագամար>> ՓԲԸ ի կողմից օգտագործվող գյուղատնտեսկան նշանակության 6.4 հա հողամասի  նպատակային նշանակությունը փոխվել է դառնալով արդյունաբերության հող: Վերը նշված 6.4 հա հողամասի 2.7 հա-ը դա <<Սագամար>> ՓԲԸ –ի արտադրական հրապարակի օբեկտների տակ գտնվող տարացքն է, իսկ 3.7 հա-ը հարստացուցիչ ֆաբրիկայի շրջակայքում գտնվող հողերն են: Հարստացուցիչ ֆաբրիկայի շրջակյքում  գտնվող հողերի նկատմամբ ընկերությունը կատարել է իր պարտավորությունները, իսկ արտադրական հրապարակի  18 հատ վարչական շենքերը  դեռևս պետական գրանցում չեն ստացել: Այդ շենքերի ընդհանուր արտաքին  մակերեսները պարիսպների և հենապատերի հետ միասին կազմում են 7700 քմ:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner