Այսօր: Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.01.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի հայրենակիցնե՛ր ջերմորեն շնորհավորում եմ այս նվիրական տոնի առթիվ: Բանակի օրը մեր երկրի խաղաղության ծննդյան օրն է: Հայ զինվորականին մեծարող, հայի հաղթական, երբեմն նաև դժվարին ուղին իր մեջ ամփոփող այս իրադարձությունը ևս մեկ անգամ յուրաքանչյուրիս ստիպում է հպարտ և ուժեղ զգալ, ստիպում է աղոթել այն բոլոր հայորդիների համար, ովքեր կանգնած են սահմանին և նենգ թշնամուց պաշտպանում են Հայաստանի ու Լեռնային Ղար աբաղի սահմանները, պաշտպանում են յուրաքանչյուրիս: Ուստի առաջին հերթին նրանց ենք պարտական մեր երեկվա, այսօրվա ու վաղվա համար: Հիշում եմ, երբ 2015-ի հունվարի 28-ին խոսում էինք այսօրվա նշանակության մասին, բոլորս միաբերան հիշում էինք հայկական բանակի հերոսական ուղին, այսօր այդ իմաստով իրադրություն ... Մանրամասն
14.01.19 ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԹԱՌԻ, ՔԱՄԱՆՉԱՅԻ, ԿԼԱՐՆԵՏԻ ԵՎ ՍԱՆԹՈՒՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ

Ստեփանավանի Արվեստի դպրոցը աշխատանքի է հրավիրում թառի, քամանչայի, կլարնետի և սանթուրի մասնագետների: Տեղեկությունների համար դիմել Արվեստի դպրոց, կամ զանգահարել 0256 - 2 -15- 15 հեռախոսահամարով:

01.11.18 ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Ստեփանավանի գործող համայնքային իշխանությունը՝ համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորությամբ վեց տարի շարունակ բարձրաձայնում և ասում է՝ այո, համայնքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Առաջին և ամենակարևոր հարցը 88-ի աղետից հետո առանց բնակարանների մնացած 280 ընտանիքների հարցն է, ովքեր մոտ 30 տարի ապրում են Աշոտաբերդ թաղամասում, որն այսօր մեղմ ասած՝ վատ վիճակում է, և շենքերը վաղուց բնակության համար պիտանի չեն: Հաջորդ կարևոր խնդիրը՝ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, բարեկարգումը որոշ դեպքերում հիմնովին կառուցումն է: Հետո՝ աշխատատեղերի բացակայություն, տուրիզմի զարգացման համար ենթակառուցվածքների արդիականացում, որոշ շենքերի տանիքների նորոգում, քաղաքային տնտեսության բարելավում, տեխնիկական ... Մանրամասն
31.10.18 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ NEWS 31.10.2018

05.10.18 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի ուսուցիչներ. Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ:  Ձեր դժվարին և բացառիկ նվիրում պահանջող գործում մշտապես եղեք բարձունքի վրա, քանի որ դուք եք հասարակություն ձևավորողն ու պետության հենարանը: Ձեր ձեռքի տակ է ձևավորվում մարդը և քաղաքացին, Ձեր ներարկած արժեքներով է նա մտնում կյանք և կառուցում իր ապագան, սոցիումի մեջ ստեղծում հարաբերություններ, որոնց որակի վրա Ձեր կնիքն է, գիտելիքի վրա՝ ևս: Գրագիտության և յուրաքանչյուր մասնագիտության հիմքը դրվում է դպրոցում: Այդ հիմքի առանցքային սյուները դուք եք: Թանկագին ուսուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ, արդյունավետ աշխատանքային տարիներ և քաջառողջություն եմ ... Մանրամասն
20.09.18 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելիներս, ջերմ շնորհավորանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի անկախ Հանրապետության անցած 27 տարիները հայոց պետականության վերականգնման, հայի ինքնության վերահաստատման վկաներն են: Անկախությունն է ազգի ու պետության հարատևման կարևոր ու գլխավոր նախապայմանը: Անկախությունը կորուստներով ու արյունով ձեռքբերված մեր պետությունն է, անկախությունը մեր արժանապատիվ քաղաքացին է, անկախությունը մենք ենք: Մենք մեր առջև նպատակ ունենք՝ պահպանել այն բոլոր նվաճումները, որոնք մեր ժողովուրդը ձեռք է բերել ամենաթանկ գնով. խաղաղություն, ներքին կայունություն, ժողովրդավարություն: Ձեզ բոլորիդ երջանկություն ու բարեկեցություն եմ ցանկանում՝ ի նպաստ մեր պետության, մեր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,

0256 2 22 33

stepanavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner