Այսօր: Չորեքշաբթի, 25 Մայիսի 2022թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.05.22 ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՜
Հարգելի համաքաղաքացիներ, հայտնում ենք, որ ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժման աշխատանքերի հետ կապված՝ այսօր, ժամը 10:00-ից 19:00-ը կդադարեցվի Բաղրամյան, Չարենցի, Կամո, Մուրացան, Թումանյան, Գետափնյա, Հարությունյան, Եկեղեցու փողոցների ջրամատակարարումը։
Ջրամատակարարման ժամանակավոր անջատումների և պատճառված անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը։
16.05.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Ստեփանավան համայնքի ղեկավարի հերթական անդրադարձը՝ համայնքի վարչական բնակավայրերի խնդիրներինՍտեփանավանի համայնքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ, ներկա էին նաև Ստեփանավան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերի վարչական ղեկավարները։ Արմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար բնակավայրերի վարչական ղեկավարներն այսուհետ աշխատանքային երկուշաբթին կանցկացնեն Ստեփանավանի համայնքապետարանում։ Անելիքներ շատ կան՝ համագործակցել յուրաքանչյուր բաժնի հետ, տեղեկանալ կատարվող աշխատանքներին, փորձել վեր հանել վարչական բնակավայրերում առկա խնդիրները և, համայնքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ համագործակցության արդյունքում, ընտրել լուծման տարբերակները։ ... Մանրամասն
15.05.22 ԸՆՏԱՆԻՔԸ ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ԱՐԺԵՔ Է:
Հայապահպանության հիմքում հենց հայ ընտանիքն է, որը չնայած աշխարհը գրաված գայթակղություններին, շարունակում է ամուր մնալ ու պահպանել իր բացառիկ տեսակը: Սիրելի ստեփանավանցիներ, սիրով շնորհավորում եմ ձեզ` Ընտանիքի օրվա կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, սեր ու խաղաղություն, իսկ մեր երիտասարդներին քաջալերում եմ` կազմել նոր ընտանիքներ, ամուր պահել ավանդույթները և իհարկե այդ օջախները համալրել նոր փոքրիկ անդամներով: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին:
Ստեփանավան համայնքի ղեկավար` Արմեն Գրիգորյան
13.05.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը։ Օրակարգն իր մեջ ներառում էր 15 հարց: Ավագանու կողմից օրակարգը հաստատվեց միաձայն։ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2022թ․ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին զեկուցեց Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Նարեկ Այվազյանը։ Բյուջեի փոփոխությունը պայմանավորված է սուբվենցիոն ծրագրերի հետ։Ստեփանավան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2022-2026թթ․ հնգամյա ծրագիրը հաստատելու մասին զեկույցով հանդես եկան աշխատակազմի քարտուղար Գայանե Ղալաչյանը և Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ ... Մանրամասն
05.05.22 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակման և ծաղկեպսակադրության արարողություն։
 
 
 
 
 
03.05.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ստեփանավան համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ձևավորված հանձնաժողովը, համայնքապետարանի նիստերի դահլիճում, գումարեց իր հերթական նիստը։ Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների հիման վրա, նախորդ շաբաթվա ընթացքում, հանաձնաժողովի անդամների կողմից կատարվել են տնայցեր, տեղում ուսումնասիրվել են կեցության պայմանները, բալային համակարգով գնահատվել են կարիքները, համաձայն որի այսօր հրավիրած ժողովին, հանձնաժողովի անդամները՝ նախագահի գլխավորությամբ, սահմանեցին դրամական աջակցության չափը։ Առաջիկա ավագանու նիստին դրանք կներկայացվեն ավագանու հաստատմանը։

02.05.22 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ համայնքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որով էլ մեկնարկ տրվեց աշխատանքային շաբաթվան։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, դրա շրջանակներում քաղաքում իրականացվող աշխատանքները, առաջացած խնդիրները։ Եղանակային անբարենպաստ պայմանները բավականին խոչընդոտում են համայքնում իրականացվող ծավալուն աշխատանքների ընթացքին։ Զեկուցվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին։ Հարկերը հավաքագրելն աշխատանքային գործառույթների կարևոր պայմաններից է և դրա կատարումը պետք է հասցնել առավելագույնի։ Ամփոփվեցին տարբեր բաժիններում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, տրվեցին հստակ հանձնարարականներ՝ ուղղված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner