Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 19/01/2021 11:00
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՎԱՀՐԱՄՅԱՆ, ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ, ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ, ԼՅՈՒԴՄԻԼԱ ԷԼՈՅԱՆ, ԱՐՓԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Ս/թ հունվարի 19-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպումներ համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների, հաշվապահների և համայնքապետարանի աշխատակիցների հետ:
Բովանդակություն *

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ա. Գրիգորյանը լսեց  ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից բարձրացված հարցերը, տարեկան  աշխատանքային հաշվետվությունների մասին զեկույցները:

Թիվ 1, 3, 4 և 5 մանկապարտեզների տնօրենների կողմից առաջարկություն արվեց վերանայել հաստիքացուցակները և աշխատողների դրույքաչափերը: «COVID-19» համավարակով պայմանավորված պարետի որոշման համաձայն երեխաների հաճախելիությունը սահմանփակվել է յուրաքանչյուր խմբում մինչև 12 երեխա, վարձավճարները գանձվում են ըստ երեխաների օրական հաճախելիության: Տնօրենների կողմից բարձրացվեց նաև երեխաներին տրվող սննդի հարցը, առաջարկվեց, որ տրամադրվի բանջարեղեն, մրգեր և կաթնամթերք: Թիվ 1 մանկապարտեզի տնօրենը նշեց, որ մանկապարտեզի բակում նպատակահարմար է երեխաների համար խաղահրապարակ կառուցել, կահավորելով կառուսելներով: Բարձրացվեց նաև թիվ 1, 3 և 4 մանկապարտեզներում նոր մանկական կահույքով ապահովելու հարցը:

Թիվ 4 մանկապարտեզի տնօրենը խնդրեց ցանկապատել մանկապարտեզի տարածքը և երեխաների համար  բակում տեղաեդրել կառուսելներ, ինչպես նաև հնարավորության դեպքում տրամադրել տրանսպորտ երեխաների տեղաշարժը ապահովելու համար:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի  կողմից որոշվեց  ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հաճախակի այցելությունների ընթացքում և համատեղ աշխատանքների արդյունքում լուծումներ կգտնեն բարձրացված հարցերի, խնդիրների վերաբերյալ, երկխոսության ընթացքում որոշվեց նաև հաճախակի հանդիպումներ կազմակերպել համատեղ աշխատանքի որակը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner