Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 350
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2021 թվականի N 350

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. 06-007-0059-0033 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 9/2 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՎԱԾ ՀՅՈՒՐԱՏԱՆ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ք. Ստեփանավան Անտառային 9/2 հողամաս հասցեի անշարժ գույքի սեփականատեր Արսեն Լադիկի Մաչկալյանի կողմից ներկայացված 20.12.2021թ. թիվ Մ-602 դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Անտառային փողոց 9/2 հողամաս հասցեում գտնվող հողամասի վրա նրա կողմից ինքնակամ կառույցված շինությունները օրինականացնելու խնդրանքը, 22.06.2020թ. N 25062020-06-0018 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, §Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի¦ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. Օրինականացնել Արսեն Լադիկի Մաչկալյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0059-0033 ծածկագրերի տակ գտնվող Անտառային փողոց 9/2 հասցեի 0.02763 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 66.48 քմ ներքին մակերեսով հյուրատունը, 8.5 քմ պարիսպները:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 77.97 քմ արտաքին մակերեսով հյուրատան համար 222442 /երկու հարյուր քսաներկու հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, 8.5 քմ պարիսպների համար 28441/քսանութ հազար չորս հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ: Ընդհանուր ինքնակամ կառուցված շինությունների համար 250883 /երկու հարյուր հիսուն հազար ութ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, որը պետք վճարվի Ստեփանավանի համայնքապետարանի թիվ 900255001712 հաշվե համարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner