Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 351
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2021 թվականի N 351

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0007-0054 ԾԱԾԿԱԳՐԻ Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 77 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ , ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՄԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սաթիկ Հարությունի Խառատյանի կողմից ներկայացված 29.01.2021թ. թիվ Խ-54 դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Մ. Բաղրամյան 77 բնակելի տուն հասցեի հողամասի սահմանային չափերը և մակերեսը ուղղելու, հողամասի վրա ինքնակամ կառույցները օրինականացնելու և գոմ գործառնական նշանակությունը փոխելու խնդրանքը, 31.01.2005թ. թիվ 1029237 անշարժ գույքի սեփականության/օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հունիսի 2017թ. թիվ 757-Ն որոշմամբ, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, 43-րդ հոդվածով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց 77 բնակելի տուն հասցեի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, որի մակերեսը կազմում է 0.058924 հա, նախկինում թիվ1029237 անշարժ գույքի սեփականության /օգտագորշման/ իրավունքի պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած 0.0576 հա մակերեսի փոխարեն:

2. Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոց 77 բնակելի տուն հասցեի 0.058924 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 129.87 քմ մակերեսով գոմի գործառնական նշանակությանը փոխել բնակելի տուն գործառնական նշանակության:

3. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց 77 բնակելի տուն հասցեի, Սաթիկ Հարությունի Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0007-0054 կադաստրային ծածկագրի տակ գտնվող՝ 0.058924 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 129.87 քմ մակերեսով բնակելի տունը և 3.98 քմ մակերեսով պարիսպը:

4. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 129.87 քմ մակերեսով բնակելի տան համար 111689 /մեկ հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, 3.98 քմ մակերեսով պարիսպի համար 3423 /երեք հազար չորս հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման վճարի չափը կազմում է՝ 115112 /մեկ հարյուր տասնհինգ հազար հարյուր տասներկու/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:

5. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner