Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 359
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2021 թվականի N 359

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. 06-007-0057-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 5/1 ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ք. Ստեփանավան Անտառային 5/1 հասցեի անշարժ գույքի սեփականատեր Արսեն Ռոմիկի Սահակյանի կողմից ներկայացված 29.01.2021թ. թիվ Ս-57 դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան, Անտառային փողոց 5/1 հասցեում գտնվող հողամասի վրա նրա կողմից ինքնակամ կառուցված առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի օրինականացնելու խնդրանքը, 28.12.2020թ. N28102020-06-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, §Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի¦ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով` որոշում եմ.

1. Օրինականացնել Արսեն Ռոմիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0057-0011 ծածկագրերի տակ գտնվող Անտառային փողոց 5/1 առևտրի և սպասարկման ոլորտի հասցեի 0.0096 հա հողամասում ինքնակամ վերակառուցված՝ 172.78 քմ ներքին մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտը:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 191.94 քմ արտաքին մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի համար 330137 /երեք հարյուր երեսուն հազար հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ , որը պետք վճարվի Ստեփանավանի համայնքապետարանի թիվ 900255001712 հաշվեհամարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner