Հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009թ. հունվարի 19-ի «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 03-Ն հրամանում կատարված փոփոխությունները կապված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարվելու հետ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել 21.06.2019թ. թիվ 203 համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:
2. Հաստատել Ստեփանավանի խոշորացված համայնքի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին նոր կանոններ` համաձայն հավելվածի:
3. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին հետևելու աշխատակազմի աշխատողների կողմից սույն կանոնակարգի պահանջների կատարմանը: