Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 356
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2021 թվականի N 356

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-007-0205-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 28.09.2020Թ. ԹԻՎ 332 ԵՎ 16.10.2020Թ. ԹԻՎ 349 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վազգեն Ռուբիկի Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը, 14.02.1990թ. կազմված բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 18.08.2020թ. թիվ 2512 գրանցամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 14.02.1990թ. կազմված տեխնիկական անձնագրի և 22.11.2005թ. թիվ 3547 սեղանամատյանով հաստատված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի Շահումյան փողոց ներկայիս Միլիոնի փողոց թիվ 10 հասցեի բնակելի տան և 0.018 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որը հանդիսացել է Շահումյան փողոց թիվ 12 հասցեի 0.054 հա մակերեսով հողամասի՝ Ռուբիկ Գրիգորյանի և Մկրտիչ Գրիգորյանի ընդհանուր օգտագործման հողամասի մաս, իրականացվել է պետական գրանցում Գերասիմ Գրիգորյանի անվամբ և համաձայն 24.11.2005թ. առուվաճառքի պայմանագրով օտարվել է Քնարիկ Գրիգորյանին /սեփականության վկայական թիվ 2134411 տրված 28.11.2005թ./, ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0205-0003 ծածկագրում գտնվող 0.03669 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0205-0003 ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.03669 հա

բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.03669 քմ մակերեսով հողամասից՝ 0.027 հա մակերեսով օրինական հողամասը, որը հանդիսանում է նշված հասցեի 0.054 հա հողամասից Վազգեն Ռուբիկի Գրիգորյանին պատկանող մաս, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Վազգեն Ռուբիկի Գրիգորյանին, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 0.00969 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել՝ Վազգեն Ռուբիկի Գրիգորյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան քաղաքի 06-007-0205-0003 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 93.3 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 117.8 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 19.3 քմ մակերեսով բաց պատշգամբների, 63.5 քմ մակերեսով ծածկի և 3.6 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Վազգեն Ռուբիկի Գրիգորյանի սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Սոս Սարգսյան փողոց թիվ 12 բնակելի տուն:

5. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 28.09.2020թ. թիվ 332 և 16.10.2020թ. թիվ 349 որոշումները։

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner