Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.04.24 «ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՀԻՄՆԵԼՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հանդիպում- քննարկումը կազմակերպվեց Ստեփանավանի համայնքապետարան- Սոցիալական Ձեռներեցների դպրոց և Միջազգային Ակադեմիա համագործակցության արդյունքում: Հանդիպում-քննարկման ժամանակ ս.գ.թ., ՍՁ դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմանդիր Գոհար Մկոյանը մանրամասնորեն ներկայացրեց սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացման միտումները, ինչպես հիմնել կայուն եկամտաբեր սոցիալական ձեռնարկություններ Լոռու մարզում, մանրամասն պատասխանեց հանդիպման բոլոր մասնակիցների հարցերին։

25.04.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ: ♻️Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ... Մանրամասն
24.04.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-ամյա տարելիցի օրը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի պաշտոնյա այրեր, համայնքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, զինվորականներ, համայնքի կրթամշակութային հաստատությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ուսանողներ ու աշակերտներ քաղաքային հրապարակից հիշատակի երթով շարժվեցին դեպի օղակաձև պուրակ, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող խաչքարի մոտ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի առաջնորդությամբ կատարվեց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի և ոգեկոչման կարգ: Ներկաները, ի հիշատակ 1.5 մլն անմեղ զոհերի, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին խաչքարին:

23.04.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին ... Մանրամասն
22.04.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ընթացիկ մի շարք խնդիրների հետ կապված ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց իր նկատառումները, որոնք ենթակա են անհապաղ լուծման: Խոսվեց համայնքի սանիտարական վիճակի, այս հարցում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի մասին, մասնավորապես սեփական տներից Ձորագետ թափվող աղբի և դրա հետևանքների վերացման մասին, քաղաքի փողոցներով խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժի արգելքի հետ կապված կազմակերպչական հարցերի մասին, քննարկվեցին նաև ներքին կարգապահական հարցեր: Տրվեցին հստակ ցուցումներ:

22.04.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին՝ քաղաքային հրապարակից կմեկնարկի երթ դեպի օղակաձև պուրակ, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող խաչքարի մոտ տեղի կունենա Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի և ոգեկոչման կարգ, ծաղկեպսակադրության արարողություն:

22.04.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի համայնքապետարանի «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) նոր տարբերակում ներառված են թվով յոթ նոր, այդ թվում ՀՀ կառավարության 2016 թ. նոյեմբերի 24-ի N 1218-Ն և 2016թ. հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումներով սահմանված ծառայություններ: 1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում: 2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում: 3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում: 4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner