25.04.24
«ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՀԻՄՆԵԼՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Հանդիպում- քննարկումը կազմակերպվեց Ստեփանավանի համայնքապետարան- Սոցիալական Ձեռներեցների դպրոց և Միջազգային Ակադեմիա համագործակցության արդյունքում: Հանդիպում-քննարկման ժամանակ ս.գ.թ., ՍՁ դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմանդիր Գոհար Մկոյանը մանրամասնորեն ներկայացրեց սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացման միտումները, ինչպես հիմնել կայուն եկամտաբեր սոցիալական ձեռնարկություններ Լոռու մարզում, մանրամասն պատասխանեց հանդիպման բոլոր մասնակիցների հարցերին։
|
|
25.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ: ♻️Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ...
Մանրամասն |
|
25.04.24
ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ…
|
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում ներկայացվել է ոճրագործության արխիվային նյութերի և լուսանկարների ցուցադրություն, որին օրվա ընթացքում ծանոթացան այցելուները: Ոչ ոք երբեք ոչինչ չի մոռանա ….
|
|
25.04.24
ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
|
Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացած ARMENIAN PROF MUZIC FEST հանրապետական երաժշտական մրցույթ փառատոնին փայլուն մասնակցությամբ հանդես եկան Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ հերթական անգամ բարձր պահելով մշակութային Ստեփանավանի և Արվեստի դպրոցի անունը: 1-ին պատվավոր հորիզոնական՝ դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանի աշակերտ Վովա Սուքիասյան /դասատու՝ Մ. Սաֆարյան/, 1-ին պատվավոր հորիզոնական և Հատուկ մրցանակ՝ համույթ անվանակարգում՝ Վովա Սուքիասյան, Ռազմիկ Պապյան /դասատու՝ Ս. Բախշինյան/, 2-րդ հորիզոնական՝ քանոն անվանակարգում՝ 3-րդ դասարանի աշակերտուհի Շուշանիկ Ավագյան /դասատու Մ. Մկրտչյան, կոնցերտմայստեր Ա. Ջիլավյան/, 2-րդ հորիզոնական՝ դաշնամուրային համույթ անվանակարգում՝ ...
Մանրամասն |
|
24.04.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
|
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-ամյա տարելիցի օրը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի պաշտոնյա այրեր, համայնքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, զինվորականներ, համայնքի կրթամշակութային հաստատությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ուսանողներ ու աշակերտներ քաղաքային հրապարակից հիշատակի երթով շարժվեցին դեպի օղակաձև պուրակ, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող խաչքարի մոտ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանի առաջնորդությամբ կատարվեց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի և ոգեկոչման կարգ: Ներկաները, ի հիշատակ 1.5 մլն անմեղ զոհերի, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին խաչքարին:
|
|
23.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին ...
Մանրամասն |
|
22.04.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ընթացիկ մի շարք խնդիրների հետ կապված ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց իր նկատառումները, որոնք ենթակա են անհապաղ լուծման: Խոսվեց համայնքի սանիտարական վիճակի, այս հարցում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի մասին, մասնավորապես սեփական տներից Ձորագետ թափվող աղբի և դրա հետևանքների վերացման մասին, քաղաքի փողոցներով խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժի արգելքի հետ կապված կազմակերպչական հարցերի մասին, քննարկվեցին նաև ներքին կարգապահական հարցեր: Տրվեցին հստակ ցուցումներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |