Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մարտի 2021 թվականի N 1

2021թ. մարտի 3-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացված հանրային լսումների վերաբերյալ

Մասնակցում էին Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչներ, Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակիցներ` Ա. Սուքիասյանը, Ս. Ֆրանգյանը, Կ. Պողոսյանը, Կ. Ֆրանգյանը, «ԱՎ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ Ընկերության կողմից ներկայացուցիչներ՝ Գ.Գևորգյանը, Վ. Մալխասյանը: Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության վրա գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19 նոյեմբերի 2014թ. №1325-Ն որոշման հավելվածով կարգավորվող դրույթներով և ՀՀ Կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի նիստի №37 արձանագրային որոշմամբ՝ սահմանված կարգով Ստեփանավանի համայնքապետարանի կողմից անց են կացվել հանրային քննարկումներ իբրև ազդակիր համարվող Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչների հետ՝ «ԱՎ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ Ընկերության կողմից ներկայացված «ՀՀ Լոռու մարզի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումներում 2021-2023թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում ընդգրկված բնապահպանական միջոցառումների դրույթների վերաբերյալ: Հանրային լսումները կազմակերպած Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Սավթալյանի կողմից ներկայացվեց, որ լսումների անցկացման առաջարկված ծրագրի վերաբերյալ պատշաճ կարգով տեղեկացված են եղել բոլոր շահագրգիռ կողմերը և բացատրությունների համար խոսքը փոխանցեց Գ.Գևորգյանին: Ընկերության ներկայացուցիչ Գ.Գևորգյանը ընդհանուր ներկայացրեց կոնկրետ հայցվող տեղամասի վայրը, սպասվող գործունեությունը, նշեց, որ երկրաբանական ուսումնասիրությունները նոր չեն սկսվելու այդ տարածքում, աշխատանքներ են կատարվել նաև ԽՍՀՄ վերջին տարիներին: Որոշակի դետալիզացված ներկայացվեցին բուն հետազոտական աշխատանքները, դրանց հնարավոր, թեկուզ և չնչին, ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Լսումների հիմնական խնդիրը բնակչությանը բնապահպանական հնարավոր խնդիրներին, այդ ստեղծված խնդիրների հաղթահարման ձևերին և նախատեսվող գործունեության սոցիալական ազդեցությանը ծանոթացնելը: Շեշտվեց դաշտամիջյան ճանապարհների վերանորոգման անհրաժեշտությունը: Հետագայում գյուղում ֆաբրիկայի բացվելու հետ կապված հարցին Գ. Գևորգյանը պատասխանեց, որ գյուղում ֆաբրիկայի ստեղծում չի նախատեսվում, գունագեղ քարերի և ցրոնային ոսկու կորզումը կկազմակերպվի տեղամասում, իսկ արմատական ոսկու հայտնաբերման դեպքում շահագործումը կնախագծվի ստորգետնյա եղանակով: Համայնքի բնակիչներից մի կին խիստ կարևորեց հետագայում ստորգետնյա շահագործման հանգամանքը և հայտնեց իր մտահոգությունը հնարավոր վտանգավոր բաղադրիչների, ռադիացիայի հետ կապված, ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչը փարատեց այդ մտահոգությունը՝ վկայակոչելով նախկինում այդտեղ կատարված աշխատանքների տվյալները: Մեկ այլ բնակչուհի կարևորեց համայնքաբնակների ներգրավումը աշխատանքներին, որին ընկերության ներկայացուցիչները համաձայնվեցին: Համայնքի բնակիչները բարձրացրեցին հողհատկացման, հողի վերին շերտի պահպանման հարցերը: Ստացած պատասխանները նրանց բավարարեց: Համայնքաբնակները միահամուռ կերպով խիստ կարևորեցին հենց համայնքաբնակների համար հնարավոր աշխատատեղերի բացումը և հույս հայտնեցին, որ այս նախաձեռնությունն առհասարակ կնպաստի գյուղի կյանքի աշխուժացմանը: Բնակիչներից մեկը հարց բարձացրեց կապված հանք շահագործելու դեպքում համայնքին տրվող աջակցության հետ: Ի պատասխան ընկերության ներկայացուցիչ Վ.Մալխասյանը նշեց, որ, իհարկե շահագործման փուլին հասնելու դեպքում, հանքշահագործողը օրենքի ուժով պարտավորվում է իրականացնել սոցիալական ծրագրեր՝ համայնքի կողմից նշված առաջնահերթություններով: Հանդիպման վերջին հատվածում համայնքի բնակիչները ՏԻՄ ներկայացուցիչների հետ քննարկեցին Ընկերության ներկայացրած հայտին չառնչվող մի շարք հարցեր: Հանրային լսումների մասնակիցները ընդհանուր դրական գնահատեցին Ընկերության ներկայացրած հայտը, ինչը հավաստեցին իրենց ստորագրություններով:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner