Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոց թիվ 27 հասցեի սեփականատեր Արարատ Արշալույսի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը, 05.12.1995թ. թիվ 4403 սեղանամատյանով առքուվաճառքի հիման վրա տրամադրված սեփականության վկայագիրը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով որոշում եմ
1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0335-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 829.2 քմ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0335-0006 ծածկագրի հողամասի մակերեսը 829.2 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 829.2 քմ մակերեսով հողամասից 775.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Արարատ Արշալույսի Գևորգյանին, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 54.2 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Արարատ Արշալույսի Գևորգյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և անասնաշենքի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0335-0006 կադաստրային ծածկագրի Արևելյան փողոց 27 հասցեի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 34.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 11.6 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 26.8 քմ մակերեսով բաց պատշգամբի և 43.2 քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Արարատ Արշալույսի Գևորգյանի սեփականության իրավունքը:
4. Համաձայն §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից 14.04.2022թ. տրված տեղեկանքի նշված հողամասում առկա է ժամանակավոր տեղադրված շարժական տնակ, որը հաշվառման ենթակա չէ։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: